«Տարածքների» խնդիրն ու «Լավրովի պլանը»` Պուտինի, Էրդողանի, Ալիևի ու Ռուհանիի սեղանին

Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռուհանին, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կանցկացնեն եռակողմ բանակցություններ: Ծրագրված է նաև Ալիև-Պուտին հանդիպումը: Իսկ վաղը Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտությունը Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Ռուհանի օրակարգում են: Պուտին-Ալիև հանդիպումից հետո կկայանա` Պուտին-Էրդողան հանդիպում: Անկարան մի քանի շաբաթ թեժ էր պահում ղարաբաղյան հակամարտության թեման` խոսելով անգամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայի ու հայ-թուրքական սահմանի բացման մասին: Սերժ Սարգսյանի համար առաջիկա օրերը բավական բարդ են լինելու: Թե ինչ է Մոսկվան պայմանավորվելու Էրդողանի և Ալիևի հետ Ղարաբաղի հարցով, ավելի հստակ կլինի մի որոշ ժամանակ անց: Պարզ է, որ հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ոչ միայն միակողմանի զիջումների, այլև փոխզիջումների պատրաստ չէ: Բայց գոյություն ունի «Լավրովի պլան» կոչվածը, որը հենց տարածքային զիջումներ է ենթադրում հայկական կողմից: Նշանակում է հայկական կողմը ժամանակ ձգելու, մանևրելու, կամ էլ պատերազմի պատրաստվելու է գնալու, որովհետև Ալիևը ոչ հաշտվելու է Ղարաբաղի կորստի հետ, ոչ էլ փոխզիջումների պատրաստ: Մնում է հարցը, թե Մոսկվան, կպարտադրի Սերժ Սարգսյանին գնալ զիջումների: Վերջին օրերին, ի դեպ, չափազանց կարևոր ազդակներ եղան «ճնշումների», «փոխզիջումների» թեմայով: Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են փնտրում՝ կազմակերպելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը: «Երևանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը մեզ մոտ առաջացնում է թեթևության զգացում: Դիմակայությունը և դրա հետ կապված հասարակական քննարկումները միայն հաստատում են կարևորությունն այն բանի, որ տևական խաղաղությանը հասնելու ճանապարհն անցնում է բանակցային գործընթացի միջով, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և տանում է դեպի հակամարտության բազմակողմ կարգավորման: Ոչ մի որոշում չի կարող բռնի կերպով պարտադրվել կողմերից որևէ մեկին: Խաղաղության գործընթացում հավելյալ առաջընթացի հասնելու համար մենք հնարավորություն ենք փնտրում՝ կազմակերպելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը»,- ասել է Ուորլիքը: Ոչ մի որոշում չի կարող բռնի կերպով պարտադրվել կողմերից որևէ մեկին, ասում է  ամերիկացի համանախագահը: Ո՞ւմ է ակնարկում Ուրորլիքը: Մոսկվայի՞ն... Պատասխանը, թերևս, միանշանակ է: Ի դեպ, այս հայտարարությունից օրեր անց Պուտինն էլ խոսեց հնարավոր ճնշումների մասին` փաստելով` զիջումները պետք է լինեն փոխադարձ: Փոխզիջման հասնել, նշանակում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել, Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանական Azertaj-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին։ «Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնություն, որի արդյունքում կողմերից և ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հանրությանը», -ասել է Պուտինը։ Պուտինը կրկնել է պաշտոնական Մոսկվայի բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ամենևին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել (ղարաբաղյան խնդրի կարգավորման) ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր: «Կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ», - ասել է Ռուսաստանի առաջնորդը: Մոսկվան, Պուտինի փոխանցմամբ, պատրաստ է այդ պայմանավորվածության երաշխավորը լինել՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ միասին։ Նա նաև շեշտել է, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում Ռուսաստանը վճռական դերակատարություն է ունեցել: Սրա հետ մեկտեղ, Պուտինը մոլորություն է անվանել տարածված այն կարծիքը, թե ՌԴ-ն փորձում է մենաշնորհել ղարաբաղյան բանակցությունները և հավաստիացրել, որ ՌԴ-ն գործում է մյուս համանախագահների հետ միասին և, որպես ապացույց, նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները։ Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am