Ալիևը հայկական կոնյակ է խմում,կինը՝հայկական «Սիգարոն» ծխում
vokrugnovostei.ru-ն գրում է,որ արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը, փաստացի, միմյանց հետ պատերազմական վիճակում են գտնվում, սակայն դա այնքան էլ լուրջ խոչընդոտ չէ` օգտվելու այն լավ բաներից, որոնք նրանք ունեն: Դա վերաբերվում է ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլ նաև այդ պետությունների քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: Ինչպես վերջերս պարզ դարձավ Բաքվի լավատեղյակ աղբյուրներից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար օգտագործում է «Նաիրի» հայկական կոնյակ, իսկ նրա հմայիչ կինը` Մեհրիբան «խանում» Ալիևան ծխում է հայկական արտադրության «Սիգարոն» ծխախոտ: Ալիևների զույգի նմանատիպ նախասիրությունները պետական գաղտնիք չեն համարվում, բայցևայնպես , դրանք չեն հանրայնացվում: Հատկանշական է, որ «թշնամական» կոնյակն ու ծխախոտը նախագահական ընտանիքին են մատակարարվում Մոսկվայից:
