Հայաստանի սահմաններին կպած. Ռուհանիի ու Ալիևի «հիանալի հեռանկարները»

Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկվանից պաշտոնական այցով Բաքվում է: Նա այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարելու: Օրերս ռուս-իրանական հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս, Պուտինը ընդգծեց համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում՝ նշելով, որ ռուսական տեխնոլոգիաներով Իրանում կառուցվել է «Բուշեր» ատոմակայանը և ռուսաստանցի մասնագետները մտադիր են ևս ութ բլոկ կառուցել Իսլամական Հանրապետությունում: Բացի այդ, Մոսկվան ու Թեհրանն այսօր բանակցում են նոր նավթագազային համատեղ ծրագրերի, ավիացիոն և էլկտրաէներգետիկայի բնագավառներում համագործակցության շուրջ։ Պուտինի փոխանցմամբ՝ ռուս-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի արագ կզարգանան, եթե ստեղծվի ազատ առևտրի գոտի Իրանի և Եվրասիական միության միջև: «Աշխատանքային խումբ այս հարցով արդեն ստեղծված է», - հայտնել է Ռուսաստանի նախագահը։ Ինչևէ, երեկ Բաքվում կայացավ Ալիևի և Ռուհանիի երկկողմ հանդիպումը: Բանակցությունները, կարելի է ասել, բավական տպավորիչ են եղել: Դեռ Բաքու մեկնելուց առաջ Ռուհանին ասել է, որ «երեք երկրները, մասնավորապես, մտադիր են քննարկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ»: Նրա խոսքով` Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի ռազմավարական: Բացի այդ, նա նշել է տարածաշրջանային և միջազգային հարցերով երկկողմ համագործակցությունը: Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպման ավարտից հետո կայացել է մի շարք փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործման ոլորտում Արձանագրություն համագործակցության մտադրության մասին, Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև էլեկտրոնային անվտանգության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, Ադրբեջանի Ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական կոմիտեի և Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում փոխհամագործակցության շուրջ Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել են նաև Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության և Իրանի Մշակութային ժառանգության, արհեստների և տուրիզմի կազմակերպության միջև 2016-2019թթ. զբոսաշրջության համագործակցության ոլորտում Իրագործման ծրագիր, Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր, Ադրբեջանի Կենտրոնական բանկի և Իրանի Կենտրոնական բանկի միջև Փոխըմբռնման հուշագիր: Ռուհանին Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ վերջին երեք տարիներին Իրանի ու Ադրբեջանի միջև կապերը զարգանում են կտրուկ, ձեռնարկվել են կարևոր քայլեր երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռուհանին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է մաքսատուրքերի նվազեցման ու առևտրի զարգացման հարցերը. «Համատեղ հանձնաժողովները պետք է ձգտեն հող ստեղծել երկու երկրների միջև ազատ առևտրի ստեղծման համար, ինչը գլխավոր նպատակն է: Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև կիրականացվի ազատ առևտուր: Վերացվել են ԵԱՏՄ երկրների հետ մաքսատուրքերը, և մենք ցանկանում ենք այդպիսի համաձայնագրի հասնել նաև Ադրբեջանի հետ»: Ռուհանին ընդգծել է, որ զբոսաշրջային ոլորտի զարգացումն ու ընդլայնումը, ավիաչվերթների քանակի ավելացումն արագացնելու նպատակով երկու երկրները ջանքեր կգործադրեն վիզային ռեժիմի չեղարկման ու մի շարք ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: «Վիզային ռեժիմի չեղարկումից հետո քաղաքացիները կկարողանան անարգել այցելել երկու երկրներ: Կարևոր հարցերից մեկը տարանցման հարցն է, որը հատկապես առնչվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին: Այդ հարցը կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Ներկայումս առավել կարևոր հարցը իրանական Աստարայից մինչև ադրբեջանական Աստարա երկաթուղիների միավորումն է: Երկրորդ հարցը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումն է, և երկու երկրներն այդ ոլորտում կանեն համատեղ ներդրումներ և կիրականացնեն համատեղ աշխատանքներ: Այդ նախագծի 50 տոկոսը բաժին է ընկնում Իրանին, մնացյալ 50 տոկոսը՝ Ադրբեջանին: Տվյալ նախագծի իրագործմամբ Ադրբեջանը Պարսից ծոցի միջոցով կապ կհաստատի այլ երկրների հետ»,- նշել է Իրանի նախագահը: Բացի այդ, բացվում է Նախիջևան-Թավրիզ-Մեշհեդ երկաթուղին: Ալիևը Ռուհանիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ իրենք քննարկել են երկկողմ ձևաչափի հարցերի լայն շրջանակ. «Կան հիանալի հեռանկարներ զբոսաշրջային ոլորտում: Իրանի քաղաքացիներն արդեն կարող են Ադրբեջան ժամանել պարզեցված վիզային ռեժիմով, բացվում է Նախիջևան-Թավրիզ-Մեշհեդ երկաթուղին: Հիանալի իրավիճակ է տիրում օդային տրանսպորտի ոլորտում, աճում է չվերթների թիվը: Քննարկվել են բնապահպանական, Կասպից ծովին առնչվող հարցեր, և կարող եմ ասել, որ չկա որևէ տարաձայնություն: Նախագահ Հասան Ռուհանիի այս այցն Ադրբեջան շատ կարևոր քայլ է իրանա-ադրբեջանական քաղաքական, տնտեսական, մարդասիրական կապերի ամրապնդման ուղղությամբ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am