Human Rights Watch-ը անդրադարձել է Երեւանի ոստիկանապետի հեռացմանը
Human Right Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնից հեռացմանը: Human Right Watch-ի հաղորդագրությունում հույս է հայտնվում, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների դրամատիկ հեռացումը կարող է նշանակել, որ հուլիսի 29-ի դեպքերի համար, երբ քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն էր կիրառվել, պատասխանատվության կենթարկվեն համապատասխան անձինք: HRW-ից հայտնում են, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է ՀՀ ոստիկանությունը առանց որեւէ հիմքի տասնյակ անձանց բերման է ենթարկում փողոցներից:
