Ոստիկանությունում խառն են

Հանրային ակնկալիքներին ընդառաջ՝ տեղի ունեցավ անսպասելին, պաշտոնից ազատվեց խոշոր կալիբրի պաշտոնյան, այս դեպքում՝ ոստիկանապետ, որը մեծ դերակատարություն է ունեցել 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ընթացքում: Խոսքն, անշուշտ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մասին է: Իհարկե, այս պաշտոնանկությունը պաշտոնական հիմնավորում չունի, բայց առանց դրա էլ հասկանալի է, թե ինչու է Կարապետյանը հրաժեշտ տալիս համակարգին: Ընդունելով Աշոտ Կարապետյանի հրաժարականի հիմնավորվածությունը, հենց թեկուզ միայն այն հարցում, որ լինելով Երևանի ոստիկանապետ ի զորու չի եղել բավարար չափով ապահովել ՊՊԾ գնդի պաշտպանվածության հարցը, դե, իհարկե, այդ օրերին քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունների, մասնավորապես հուլիսի 29-ի իրադարձությունների, եւ հատկապես լրագրողների թիրախավորման իրողություններում նրա ոչ պակաս դերակատարումը, այդուհանդերձ չենք կարող որոշակի հարցերի չանդրադառնալ: Աշոտ Կարապետյանը պաշտոնանկությունից երկու օր առաջ արժանացել էր նկատողության: Այսինքն, ի սկզբանե թերեւս չի եղել նրան հեռացնելու մտադրություն: Մի՞թե սա նշանակում է, որ Կարապետյանն ինքնակամ է հեռացել՝ խիստ նեղվելով ստացած նկատողությունից, քանզի հատկապես այն պարագայում, երբ առաջնային պատասխանատվություն ունեցողները հետ էին քաշվել, իսկ ինքը դեպքերի կիզակետում էր ու անշեղորեն կատարում էր իր առջեւ դրված խնդիրը, անպատվաբեր է եղել այդ նկատողությունը: Փաստն այն է, որ այդ օրերին Վլադիմիր Գասպարյանի հետ մեկտեղ ընդհատակ էին անցել նաեւ մյուս տեղակալները, մինչդեռ Կարապետյանը միտինգները ցրելու իր վարպետությունը մեկ անգամ էլ հնարավորություն ունեցավ ցուցադրելու: Թե՞ պարզապես Ոստիկանությունում, գուցե ավելի բարձր օղակներում հասկացան, որ հարկավոր է լրջանալ ու չծաղրել հանրությանը՝ կատարվածին համարժեք քայլ դիտարկելով նկատողությունը: Այս պարագայում անգամ Կարապետյանի պաշտոնանկությունը չի լիցքաթափում իրավիճակը, որովհետեւ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, հարկավոր է խոշոր գլուխներից բռնել, որոնց համակարգի ղեկավարման պատասխանատվություն են ստանձնել: Ոստիկանության համակարգում նման փոխատեղումներ, ազատումներ հաճախ են կատարվում, մարդիկ հեռացվում են պաշտոնից, ուղարկվում կադրերի ռեզերվ, քիչ անց վերականգնվում այլ պաշտոնի ու այս ամենի անունը դնում համակարգի բարեփոխում: Հաճախ այդ ազատումը մեկ օր էլ չի ձգում: Օրինակ Երեւանի նոր Ոստիկանապետի դեպքը ասվածի վառ օրինակն է: Կարապետյանին ինչպես հայտնի է փոխարինել է Սարգիս Մարտիրոսյանը, որը համակարգի հնաբնակներից է: Ընդամնեը ամիսներ առաջ` մարտի 2-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակվեց 2013-2014 թվականներին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Մարտիրոսյանը: Մամուլը Մարտիրոսյանի անձի հետ կապված բավականին հետարքիր պատմություններ է ներկայացրել: Մասնավորապես առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար պաշտոնազրկում ու նորից վերականգնում էր նրան պաշտոնին: Անգամ եղել է դեպք, երբ Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել է մի քանի ժամով ու նույն օրը փոշմանելով՝ նորից վերականգնել է իր պաշտոնին: 2013-ին աղմկոտ պաշտոնանկության մասին մամուլը գրեց, որ Մարտիրոսյանը մի քանի ժամով հեռացվեց պաշտոնից,հեռացվել էր նաեւ նրա ենթականերից քրեական բաժնի պետը, իսկ երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ էր հարուցել, շատ հետաքրքիր հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314 հոդվածի՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, ընդ որում՝ մի խումբ անձանց կողմից ուժի, զենքի գործադրման միջոցով:Այս պարագայում նրան ոչ միայն պատասխանատվության չենթարկեցին, այլեւ կադրերի ռեզերվում մի քանի ժամից ավել չպահեցին Այսինքն, աղմկոտ պատմություններով հայտնի Աշոտ Կարապետյանին արժանի փոխարինող է գտնվել, որը ներդաշնակ է համակարգի փիլիսոփայությանը: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am