«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարան
Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Վաղը դատարանը կհրապարակի որոշումը։ Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի դատական նիստը պետք է երեկ տեղի ունենար, սակայն նրա խնդրանքով հետաձգվել էր այսօր, որպեսզի անձամբ մասնակցի դատական նիստին: Այսօր նրան շտապօգնության մեքենայով են տեղափոխել դատարան։
