Պավել և Արամ Մանուկյանների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. Ինեսա Պետրոսյան
«Պավել և Արամ Մանուկյաններին, ինչպես նաև Արմեն Լամբարյանին, ով նույնպես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, տեսակցել եմ կիրակի օրը: Իմ պաշտպանյալների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, Արմեն Լամբարյանի վիճակն ավելի ծանր է, քանի որ վերջինն ավելի երկար էր մնացել վերակենդանացման բաժնում, ուներ թոքերի խնդիր»,- այս մասին Hayeli.am- ի հետ զրույցում տեղեկացրել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների կողմից կարեր են դրվել Պավել և Արամ Մանուկյանների ոտքերի վնասված հատվածներում, սակայն մի մասը շարունակում է բաց մնալ, այդ իսկ պատճառով կրկին վիրահատության անհրաժեշտություն կա:
