Պուտինի և Էրդողանի հանդիպումը մեկնարկել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Ստրելնայում Կոնստանտինյան պալատի Հունական հյուրասրահում, հայտնում է ТАСС-ը: Առաջինը սրահ է եկել Պուտինը, մի քանի րոպե անց` Էրդողանը: Լրագրողների ներկայությամբ առաջնորդները ձեռքսեղմումով ողջունել են իրար: Պուտինը և Էրդողանը կարճ հայտարարություններ են արել առաջիկա բանակցությունների թեմատիկայի վերաբերյալ, ինչից հետո հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայության: Զրույցին մասնակցում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մևլյութ Չավուշօղլուն և Թուրքիայի նախագահի աշխատակազմի Գլխավոր քարտուղարի տեղակալ, միջազգային և անվտանգության հարցերը համակարգող Իբրահիմ Կալինը:
