Բժիշկներից ցուցմունքներ են կորզել. փաստաբան
Փաստաբան Տիգրան Եգորյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ «Սասնա ծռեր»-ի անդամների կալանավորման որոշումների քաղաքական բնույթին. «Նախ բոլորի մեղադրանքները բացարձակապես նույնն են: Դատարան ներկայացված միջնորդությունները նույնն էին: Նույնն էր նաև Արթուր Սարգսյանի մեղադրանքը: Մի քանի օր գերլարված աշխատանքը տվել է այս անորակ պրոդուկտը, որն իրավապես բացարձակ անիմաստ է»: Սարգսյանի ուղղությամբ դիպուկահարի ավելի քան 40 կրակոց է արձակվել, սակայն նա հրաշքով ողջ է մնացել,-ասաց նա և անդրադարձավ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում գտնված բժիշկներին և նշեց, որ նրանցից ցուցմունքներ են կորզվել:
