Էլեկտրաէներգիայի սակագինը 3 ամսից կբարձրանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3 ամսից,լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ հարցին, թե ինչի հիման վրա է նա պնդում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, Պողոսյանը պատասխանեց. «Եթե Դուք դիմեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Ձեզ մոլորության մեջ կգցեն, Ձեզ երբեք չեն ասի ճիշտ թիվը։ Պետք է հարցում ուղարկել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանին։ Այդ նրանք են հաստատում էլեկտրաէներգիայի սակագինը»։
