Հայաստանին շտապ անհրաժեշտ է ատոմային նոր էլեկտրակայան
Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էլեկտրատրանսպորտը Հայաստանում տրանսպորտի ոլորտի զարգացման միակ ուղին է: «Որոտանի կասկադ ՀԷԿ-ը եւ Սեւանի կասկադ ՀԷԿ-ն այսօր արդեն գրեթե ոչ մի դեր չեն խաղում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: Շուտով մենք դարձյալ ստիպված կլինենք մոմերի հույսին մնալ, որովհետեւ Հայկական ԱԷԿ-ը 6 ամսով վերանորոգման կկանգնի : Իսկ ատոմային էլեկտրակայանը տալիս է Հայաստանի էլեկտրաէներգիայի 45 տոկոսը», - ընդգծել է Արմեն Պողոսյանը: «Մեզ շտապ ատոմային նոր էլեկտրակայան է անհրաժեշտ», - ընդգծել է Պողոսյանը:
