ԼՂ-ում ստատուս քվոն անթույլատրելի է.Ալիև
Ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ,որ Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: «Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ են` միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Հակամարտության հետ կապված գոյություն ունեցող ստատուս քվոն (Լեռնային Ղարաբաղում) անթույլատրելի է:Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- կարծում է նա:
