Սպառնալիքի դեմ համատեղ պայքար, թե՞ սովորական արկածախնդրություն

Թեպետ «Սասնա ծռերն» ինքնակամ հանձնվել են ու ընդվզման ալիքն էլ նոսրացել, այդուհանդերձ քաղաքական կրքերը շարունակում են շիկացած մնալ։Հատկապես Նիկոլ Փաշինյանն է տղաների ու նրանց թիմի կիզակետում, կոչեր ու պարզաբանումներ են հնչում, արանքներում փոխադարձ կսմիթներ, մի կողմից շարժումը չադաջնորդելու, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից նահանջելու ու իշխանափոխության ծրագիրն անիրագործելի դարձնելու մեջ։ Փոխադարձ մեղադարանքներից հետո հերթը հասել է խնդրանք-կոչերին։ Շաբաթ Ժիրայր Սեֆիլյանն է նամակ հրապարակել, հորդորել Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին «ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել իմաստավորելու Սասնա Ծռերի զոհողությունը, իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը, և առաջնահերթորեն իրար հետ համախմբված և համերաշխ լինել»: Այսօր չի ուշացել նաեւ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, նա հերթական անգամ հանգամանալից բացատրում է իր քայլերի հիմնավորվածությունը, թե ինչու որոշեց գնալ Խորենացի, կանգնել Սերժ Սարգսյանի հրաժարականին աջակից ժողովրդի շարքերում, եւ որ հեռացավ այն պահից, երբ խմբի գործողություններն անհասականալի դարձան ու գլխավորապես եղավ նահանջ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Այս անգամ Փաշինյանը հղում է անում խմբի տղաների ելույթներին՝ հիմնավորելով այդ պնդումը։ «Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած եւ մեր կողմից քաղաքականապես ձեւակերպված տարբերակից, եւ ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (hիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ)» նման եզրահանգում է անում Փաշինյանը ընդգծելով, որ նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: «Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ, այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը եւ անխուսափելի դարձրեց շարժման թուլացումը»,- իրավացիորեն նկատում է Փաշինյանը։ Մի կողմ թողնելով երկուստեք մեղադրանքները «Սասնա ծռերի» գործողություններում բազում անհասկանալի դրվագներ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Առաջին արձանագրումը հետեւյալն է, որ մի ուժը, որը մերժում էր Հայաստանում ընտրությունները ու համակարգը համարում ամբողջովին չկայացած, մի ուժ, որը քաղաքական հայտի առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրական գործընթացներին, հանկարծ ընդունելի է համարում թեկուզեւ միջանկյալ լուծմանը, որի պայմաններից մեկն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, վստահության կառավարության գործողությունները։ Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի բոլոր անդամները պնդում էին, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրություններով փոփոխության հասնել, որ միակ ճանապարհը փողոցն է, այդտեղ պետք է պայքարը հասունացնել հիմա առնվազն պետք է բացատրեն, թե ինչու ինչ-որ պահի հնարավոր համարեցին։ Ամիսներ շարունակ հրապարակները զբաղեցրած, պարբերաբար հանրահավաքներ անող այս ուժը փաստ է, որ մինչեւ Խորենացի չի ունեցել հանրային այնպիսի աջակցում, ինչպիսին տեսանք ՊՊԾ գնդի գրավման օրերին։ Ինչն էր խանգարում, այն պահին, երբ կրիտիկական զանգվածն ապահովված էր, գնալ ռադիկալ քայլերի, այլ ոչ թե զենքը վայր դնել։ Պատասխանն, անշուշտ, արյունահեղության բացառումն էր, բայց միթե նման քայլի գնացողները տեղյակ չէին, թե ում դեմ են «կռվի» գնում, չէին հաշվարկել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, եթե ոչ, ապա տեղին է պնդումը, որ «Սասնա ծռերը» սովորական արկածախնդիրներ էին եւ հիմա էլ փորձում են տապալման մեղքն իրենցից վանել, ինչը անհավանական է, անհամոզիչ։ Եւ հատկապես, նկատի ունենալով, որ այսքանից հետո գործընթացները թեժ են պահվում, տպավորություն է, թե այս ամբողջ պրոցեսը ձեռնտու է միայն իշխանություններին, սկզբնապահանջ ունենալով տարածքներ չհանձնելու հարցը, կարելի է ասել, որ համախմբված գործընթաց է գնում մոսկովյան հանդիպմանն ընդառաջ պինդ պահել իշխանության թիկունքը՝ սպառնալով նոր ընդվզումով։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am