Ստեփան Դեմիրճյանին մերժել են այցելել կալանավորված քաղաքական գործիչներին
Այսօր, օգոստոսի 8-ին, ՀԺԿ ղեկավար, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանին մերժել են այցելել վերջին իրադարձությունների հետ կապված կալանավորված քաղաքական գործիչներին։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հիմնավորել են, որ վարույթն իրկանացնող մարմնի կողմից արգելանք է դրված կալանավորված աձանց այցելությունների վրա և տեսակցությունը հնարավոր չէ։ Այդ պատճառաբանությունը չի բխում օրենքից և անկախ նախաքննական մարմնի այդ որոշումից, Ազգային ժողովի պատգամավորները ցանկացած պահի կարող են այցելել մեկուսարաններ եւ հանդիպել կալանավորված անձանց հետ։
