Երևանի նոր ոստիկանապետի անունը հայտնի է
Երեւանի ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ս. Մարտիրոսյանը տեղափոխվելու է Երեւան: Հիշեցնենք, որ ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
