Սուրիկ Խաչատրյանը որդու հետ կապված լուրջ պլաններ ունի
Վերջին ամիսներին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական խնդիրների թեման դարձավ հանրային ուշադրության կենտրոնում։ Սկզբում լուրեր կային, թե մարզպետի մոտ սովորական մրսածություն է, հետագայում պարզ դարձավ, որ մարզպետը Ֆրանսիայում սրտի վիրահատության է ենթարկվել։ Մեր տեղեկություններով Լիսկան այժմ ոչ նախանձելի վիճակում է եւ իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունի, այդուհանդերձ նա ցանկանում է «ձիգ» երեւալ, չտրտնջալ իր վիճակից, որովհետեւ մեծ ծրագրեր ունի կապված ոչ պակաս հանրահայտ որդու՝ Տիգրանի հետ։ Նա ցանկանում է որդուն Գորիսի քաղաքապետ դարձնել ու հիմա ամեն ինչ անում է իշխանության աջակցությունը ստանալու համար, դեռեւս անորոշ է՝ կհաջողի՞, թե ոչ։
