Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մասնակցության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար, հայտնում է RIA Novosti գործակալությունը:«Կցանկանայի հատուկ ընդգծել Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերություններին, «որոնք արդեն վաղուց դուրս են եկել ռազմավարական համագործակցության մակարդակ և ընդգրկում են բոլոր ոլորտները»:
