Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԼՂ հարցով հայտարարություն է արել
Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի որոշում Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մնացել է մեր սովետական անցյալից: Գիտեմ, թե որքան սուր հարց է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար: Մենք ձգտում ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այդ խնդրի լուծումը, որը երկու կողմերի համար զիջումային և ընդունելի կլինի»,-Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
