Ատրճանակից վնասվածք է ստացել քիքբոքսինգի երկակի չեմպիոն Սուրեն Կալաչյանը
Մերձմոսկվայի Խիմկիներում վիճաբանության ժամանակ քիքբոքսինգի աշխարհի երկակի չեմպիոն Սուրեն Կալաչյանը գազային ատրճանակից վնասվածքներ է ստացել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կալաչյանի և մեկ այլ տղամարդու միջև վիճաբանություն է սկսվել կենցաղային հարցերի շուրջ, այն ծեծկռտուքի է վերածվել, որի ժամանակ մարզիկը հարվածել է տղամարդուն, նաէլ կրակել է ատրճանակից: նրանք հիվանդանոց են տեղափոխվել. Կալաչյանին՝ ոտքի վնասվածքով, մյուսին՝ մարմնական տարբեր վնասվածքներով:
