Եղիշե Պետրոսյանը հիվանդանոցում է (տեսանյութ)
«Արձագանք» խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանն այսօր հայելի ակումբում տեղեկացրեց, որ կալանքից ազատ արձակված երաժիշտ Եղիշե Պետրոսյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում ու բուժում է ստանում։«Մի ծիծաղելի փաստ եղավ, որ ինչ որ երկու ոստիկան գտնվեցին, որ անմիջապես գրեցին, որ Եղիշե Պետրոսյանը Սարի թաղում կոչ էր անում անկարգությունների, այնինչ, այդ մարդը վատացել էր, Սարի թաղ չէր հասել և արդեն իրեն տարել էին: Դուք պատկերացնում եք այն մարդու վիճակը, ում կողքին ոչինչ չկա, ինչ գործեր կկարեն գլխին»,- պատմեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում:
