«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նիստը հետաձգվել է
14:17 «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում հետաձգվել է: Հովհաննես Հարությունյանը դիմումով ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, ըստ որի այն հետաձգվել է՝ մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար: Բողոքի քննությունը կշարունակվի վաղը:
