Ինչ վիճակում է Եղիշե Պետրոսյանը.պատմում են գործընկերները
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի փոխանցմամբ Եղիշե Պետրոսյանը մինչ օրս հիվանդանոցում է, գտնվում է նախաինֆակտային վիճակում: «Մեր քաղաքացիները շատ անպաշտպան են: Ես չեմ կարողանում հասկանալ` եթե մարդուն հասցրել են այդ վիճակին, ինչո՞ւ չեն կարողանում փոխհատուցել վնասի համար: Այսքան սադիստ որտեղի՞ց: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ կանգնած, և ինձ նման շատերն են այդ վիճակում: Եթե ներսում ցնցումներ կան, միևնույն է` քանդվելու է: Ոչ մի կուսակցության չի կարելի վստահել. նրանք բոլորն էլ վաճառված են»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ներկայացրեց Արտավազդ Բայաթյանը:
