Տարածքների ու զենքի հարցը` Պուտինի, Ալիևի ու Ռուհանիի հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հրավերով օգոստոսի 8-ին մեկնելու է Բաքու: Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը: Հանդիպումների օրակարգում է նաև զենքի վաճառքի հետ կապված նոր համաձայնագիրը, որի մասին, հիշեցնենք, հայտարարել էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։ Ըստ Կրեմլի մամլո ծառայության` Պուտինը Բաքու կայցելի Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: Ակնկալվում է, որ Պուտինը, Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության այժմեական հարցերը, գործնական համագործակցության հաստատման հեռանկարները՝ հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Պուտինը Բաքվում առանձին երկկողմ բանակցություններ է վարելու Իրանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների օգոստոսի 8-ին Բաքվում կայանալիք եռակողմ, ապա նաև առանձին՝ երկկողմ հանդիպումների օրակարգը հագեցած է լինելու ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերով։ Բաքվում քննարկվելու են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր։ Նախագահները պատրաստվում են քննարկել էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներին առնչվող մի շարք լայնածավալ նախագծեր, օրինակ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Ադրբեջանն ու Իրանը ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը։ Ծրագիրը գնահատվում է մեկ միլիարդ դոլար, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը։ Աշխատանքային խումբը առաջին նիստը կգումարի այս շաբաթ։ Նախագծով արդեն հետաքրքրված են Ռուսաստանը, Չեխիան և Հունգարիան։ Ծրագրի նպատակն է՝ Պարսից ծոցը կապել Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ։ Նախատեսվում է շինարարական աշխատանքները սկսել երեք-չորս ամսից։ Ադրբեջանական հատվածի կառուցումը կավարտվի արդեն այս տարի, իսկ Ռեշտ-Աստարա հատվածը կսկսի գործել 2018 թվականին։ Հյուսիս-Հարավ ծրագիրը լայնածավալ տրանսպորտային նախագիծ է։ Հիշեցնենք՝ այն նախաձեռնել են Մոսկվան, Բաքուն և Թեհրանը։ Երկաթգծի երկարությունը 7 հազար կիլոմետր է։ Ծրագրի ամբողջական իրագործումը հնարավոր դարձավ միայն իրանական պատժամիջոցների վերացումից հետո։ Միջանցքը պետք է Հնդկաստանը և Իրանը կապի Ռուսաստանի և Եվրոպայի հետ և, ինչպես փորձագետներն են ասում, կարող է նույնիսկ դառնալ Սուեզի ջրանցքի մրցակից։ Արդեն այս աշուն կվերագործարկվի իրանական Մեշխեթ քաղաքը Նախիջևանի հետ կապող երկաթգիծը։ Ադրբեջանում Իրանի դեսպանի փոխանցմամբ, երկաթգծի վերաբացումը պետք է նպաստի Ադրբեջանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացմանը։ Նշենք, որ ցամաքային սահման Նախիջևանը Ադրբեջանի հետ չունի։ Այսքանն, ինչպես ասում են, արդեն հայտնի դարձած տեղեկությունները` երեք նախագահների հանդիպման ու նրանց բանակցությունների օրակարգի մասին: Պուտինի այցը Բաքու տեղի է ունենալու շատ կարևոր փուլում: Ղարաբաղի հարցով Ալիևը սպասում է Պուտինի վճռականության քայլին` հայկական կողմից զիջումներ կորզելու հարցում: Ու հետաքրքրականն այն է, որ Պուտինի այցը Բաքու նշանավորվում է կրկին զենքի վաճառքի շուրջ նոր համաձայնագրի քննարկմամբ: Ասել է թե` հայկական կողմին լրացուցիչ ճնշելու «առիթը» միշտ կա, ինչպես նաև ռուս-ադրբեջանական ջերմ համագործակցության նոր ապացույցը: Այստեղ, իհարկե, հետաքրքիր է Իրանի պահվածքը: Թեհրանը մշտապես ցանկացել է խաղաղություն իր սահմաններին, դեռ ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին Իրանի այն ժամանակվա իշխանությունները միջնորդի դեր էին ստանձնել, պարբերաբար հանդես են գալիս նման ցանկությամբ: Այժմ, երբ Իրանի նկատմամբ չեղարկվեցին միջազգային պատժամիջոցները, Իրանի դերը տարածաշրջանում բավական մեծացավ: Բացի այդ, Թեհրանն այսօր Բաքվի ու Մոսկվայի հետ լուրջ ծրագրեր է քննարկում ու իրականացնում: Այդ համագործակցությունն, իհարկե, կշիռ ու ազդեցություն ունի, սակայն մյուս կողմից Թեհրանի համար պարզ է, թե ինչ են ուզում Պուտինն ու Ալիևը` Ղարաբաղի հարցում: Ռուսական խաղաղապահների առկայությանը Թեհրանը կտրականապես դեմ է, իսկ առանց դրա` Ռուսաստանին ղարաբաղյան լուծում պետք էլ չէ: Հետևաբար, Բաքվում` Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում ղարաբաղյան խնդրի քննարկումը կարող է ուշագրավ նրբերանգներով քննարկվել: Սպասենք բանակցությունների ավարտին: Թամար Բագրատունի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am