Սերժ Սարգսյանը հաստատել է հայկական կողմի փոխզիջումը

Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումն ակնկալվում է անցկացնել օգոստոսին և այն ամենայն հավանականությամբ տեղի ունենալու Պուտինի հովանու ներքո: Իսկ օգոստոսի 8-ին Պուտինը մեկնելու է Բաքու: Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում օրերս էլ հայտնել էր, թե օգոստոսին ծրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիը հայտարարել է, թե անհրաժեշտ է պահպանել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում դրական պահը: Նրա փոխանցմամբ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակված են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև երկխոսության շարունակմանը և նրանց նոր հանդիպման հնարավորությունն են ուսումնասիրում։ «Տարածաշրջան այցելելու հստակ ծրագրեր մենք տվյալ պահին չունենք, սակայն մշտական շփումների մեջ ենք կողմերի հետ՝ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու հարցով», - ասել է ամերիկացի դիվանագետը: Ուորլիքի հավաստմամբ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ որոշակի արդյունքներ տվել են, բանակցային գործընթացը վերականգնվել է, ձեռք է բերվել բռնությունների ռիսկերը նվազեցնելու համաձայնություն: Օրերս Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ նախագահականում ունեցած հանդիպմանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին` նկատելով. «Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»: Այսպիսով, Սերժ Սարգսյանը հստակ բացառեց «միակողմանի զիջումները», սակայն, միևնույն ժամանակ, նա տեղ թողեց փոխզիջումների համար` առանց հստակեցնելու, թե որն է այն զիջումը, որին պատրաստ է նա: Նա միայն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սակայն, փաստացի, նա շրջանցեց տարածքների հանձնման թեման, որի մասին արդեն տևական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի նշած «փոխզիջումները» հենց տարածքային զիջումներ են ակնկալվում: Եթե այո, ապա, ավելի լավ կլիներ Սերժ Սարգսյանն այդ մասին հրապարակային խոսեր, քան այդ մասին հայ հասարակությունն իմանար այլ աղբյուրներից, օրինակ, ռուսական աղբյուրներից, Պուտինի` Բաքու կատարած այցից հետո: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am