Ովքեր ու ի՞նչ նպատակով են փորձում վարկաբեկել հերոսին

«Սասնա ծռեր»-ի և իշխանության բանակցություններում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությանը հանրությունը բացասական գնահատական տվեց իսկզբանե: Վիտալի Բալասանյանի տարիների վաստակն առաջին իսկ օրերից փորձեցին հողին հավասարեցնել: Նրան մինչեւ անգամ ստախոս որակեցին մի հայտարարության համար, որ Ժիրայր Սեֆիլյանը հետ է կանգնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։Հիմա հերոսին վարկաբեկելու նոր ալիք է բարձրացել: Ու չնայած այն փաստը, որ արյունահեղությունից խուսափել հնարավոր եղավ միայն այս մարդու շնորհիվ, այդուհանդերձ որոշ շրջանակներ ասես խնդիր են դրել մինչեւ վերջին խազը վարկաբեկել հերոսին: Հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իշխանությունը երկարատեւ փնտրտուքներից հետո մի կերպ գտավ չվարկաբեկված մի անձնավորության՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի, որը կարող էր մուտք գործել «գրավված» տարածք ու բանակցել ապստամբների հետ։ Բանակցությունների արդյունքում ազատ արձակվեցին «պատանդի» կարգավիճակում հայտնված չորս ոստիկանները, իսկ Բալասանյանն էլ բառացիորեն հայտարարեց.«Սեֆիլյանը շատ դրական Է արձագանքել բանակցությունների ընթացքին, բայց ինքն Էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել, նա հաստատել Է, որ ինքը հիաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»։Ու չնայած այդ հայտարարությունից հետո Ալեք Ենիգոմշյանը փորձեց խմբագրեց Բալասանյանին ու հերքելու փոխարեն հաստատեց Բալասանյանին.«Ժիրայր ՍԷֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ և տեղում հասկանա իրավիճակը, նոր կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, դա չի նշանակում, որ նա հրաժարվել է…», – ասաց Ենիգոմշյանը` խոստովանելով, որ Սեֆիլյանը պատրաստ է բանակցությունների: Այս հայտարարությունը փոթորիկ բարձրացրեց գերնյարդային միջավայրում ու բոլորը սկսեցին մեղադրել Բալասանյանին՝ իշխանության թեւը պահելու համար ու մեծ հարվածի տակ դրվեց Բալասանյանի հեղինակությունը: Սակայն դա չխանգարեց վերջինին, որ շարունակի պետականամետ գործը եւ միջնորդի բանակցություններում: Արդյունքում տղաները հանձնվեցին՝ իրենց իսկ շուրթերով հայտնելով, որ խուսափում են արյունահեղությունից: Այսինքն Մի բան անհերքելի է, որ խաղաղ հանգուցալուծումը կայացավ բացառապես Վիտալի Բալասանյանի շնորհիվ, որը միակ անձնավորությունն էր, որն ապստամբ խմբի տղաների հետ կարողացավ քննարկել իրավիճակը, ինչու ոչ համոզել նրանց: Եւ ահա, դրանից հետո հերոսի ուղղությամբ նոր գրոհ սկսվեց, նա իշխանության ներկայացուցիչները իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը վերագրեցին իրավապահ մարմիններին, ապա շրջանառության մեջ դրվեց հայտնի ձայնագրությունը, որը հրապարակեց Հիմնադիր Խորհրդարանը: Խոսքը Սասնա ծռերի հետ բանակցության ձայնագրության մասին է, որտեղ խոսվում է Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպման հնարավորության մասին: Ձայնագրությունը հրապարակել խոստացել էր ՀԽ ընդհատակում գտնվող առաջնորդ Գարեգին Չուքասզյանը, եթե իշխանությունը մինչեւ օգոստոսի 4-ի ժամը 18-ը չհայտարարի հանդիպման մասին: Չուքասզյանը նշել էր, որ Սասնա ծռերի զենքը վայր դնելու դիմաց իշխանությունը խոստացել է հանդիպում Սէֆիլյանի հետ: Այդ մասին ձայնագրության հենց առաջին րոպեներին հայտնում է Վիտալի Բալասանյանը՝ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հիմա բոլորը կրկին մեղադրում են Վիտալի Բալասանյանին տղաներին խափելու եւ պայմանավորվածությունը չկատարելու համար: Մինչդեռ հրապարակված ձայնագրությունն ընդամենը դրվագ է բանակցությունից ու դրա վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է առավել ամբողջական պատկեր: Հրապարակված ձայնագրությունն ընդհատվում է այնտեղ, որտեղ միջնորդ Վիտալի Բալասանյանը ժամանակ է ուզում, Ժիրայր Սէֆիլյանի եւ Սասնա ծռերի միջեւ կապի հնարավորությունը պարզելու համար:Ավելի ճիշտ նման պահանջ է պնդում Վարուժան ավետիսյանն՝ ասելով, թե երիտասարդները զենքը վայր կդնեն բացառապես Սեֆիլյանի հետ հանդիպումից կամ զրուցելուց հետո: Նկատենք, որ այդ մասին որեւէ տեղեկատվություն չկա, հանդիպել է Սեֆիլյանը տղաներին, թե հեռխոսազրոից է եղել, ինչպես են համաձայնել զենքը վայր դնել, եթե Վարուժան Ավետիսյանը պնդում էր, որ դա գրեթե անհնար է: Այսինքն բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում, իսկ մինչ այդ անհնար է չնկատել Բալասանյանի դեմ ուղղված կազմակերպված արշավը: Իշխանական կուլիսներում խոսում են, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է Վիտալի Բալասանյանին  ՀՀ Պաշտպանության նախարար նշանակել, գործողությունները ասես հենց դրան են տանում, քանզի Սերժ Սարգսյանի ձեռագիրն է՝ պաշտոնի նշանակելուց առաջ մի լավ վարկաբեկել տվյալ անձնավորությանը: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am