Մահացել է Արգենտինայի Հայ կենտրոնի վարչության նախագահ Ալբերտո Ջերեջյանը
Արգենտինայի Հայ կենտրոնի վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին սրտի կաթվածից մահացել է կենտրոնի նախագահ Ալբերտո Ջերեջյանը։ Ինչպես տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն, Ալբերտո Ջերեջյանը միաժամանակ Պողոս և Սիրանույշ Արզումանյան բարեգործական կազմակերպության նախագահն էր։ Արգենտինայի Հայ կենտրոնի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ալբերտո Ջերեջյանը հոգով նվիրված էր հայ գաղութի ծառայության և դրա վերելքի գործին, որպեսզի միշտ բարձր պահի հայ գաղութի անունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։
