«Սասնա ծռերի» երկու անդամներին ծեծի ենթարկելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. Armtimes.com

Հուլիսի 27-ին  ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին «հանձնված» «Սասնա ծռերի»  անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին երեկ Armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի այդ նյութերը նախապատրաստվում են ԱԱԾ վարույթում, թե՞ հիմնական գործի հետ փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը պաշտպանի պնդմամբ՝ ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաև՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել: Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանին ծեծողները եղել են 7-8 հոգի, նրանց դեմքերը Հակոբյանը չի տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Պաշտպանը միջնորդել էր, որ թե՛ Եղիազարյանը, թե՛ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: «Գագիկ Եղիազարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, Արամ Հակոբյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որի համաձայն նա պետք է ենթարկվեր ռենտգեն և նյարդաբանական հետազոտությունների, ինձ պետք է տեղեկացնեին այդ հետազոտությունների կատարման վայրի և ժամի մասին, որ ես ևս մասնակցեի, բայց ես դեռևս տեղեկություն չունեմ: Ռենտգեն հետազոտությամբ պետք է պարզվի նաև՝ Արամ Հակոբյանը ծեծի հետևանքով քթի կոտրվածք ստացել է, թե ոչ: Ինչքան ուշացնեն, այնքան ավելի դժվար կլինի ունենալ ամբողջական և ճշգրիտ փորձագիտական եզրակացություն»,- ասել պաշտպանը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am