Ալիևը հանդիպել է Հասան Ռոուհանիի հետ
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի դեմ առ դեմ հանդիպումից հետո մեկնարկել է պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի է ունենալու փաստաթղթերի ստորագրում երկու երկրների պատվիրակությունների միջև:
