«Ռիո-2016». Հարություն Մերդինյանը եզրափակիչում է
Հարություն Մերդինյանը նվաճել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության եզրափակիչի ուղեգիր: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին: Նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոնն իր ակտիվում գրանցեց 15.583 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը: Այսօր՝ օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից կմեկնարկեն մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը և 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:
