Հաջորդ հավաքը կլինի երկուշաբթի
Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքն ի աջակցություն «Սասնա ծռերի»: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 19.30-ին: « Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ, հնարավոր է որոշակի զիջումներ լինեն Ղարաբաղի հարցում եւ մեր հավաքվելը Ազատության հրապարակում կարող է մեծ ազդեցություն ունենալ այդ հարցում»,-ասաց ելույթ ունեցողներից մեկը:
