Լիդերների ժամանակն անցել է. Թամար Հովհաննիսյան
Ազատության հրապարակում այսօր ելույթ ունեցավ հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը։ Դերասանուհին նախ հայտարարեց, որ լիդերների ժամանակն անցել է, լիդերը ժողովրդի ծառան է ու ժողովուրդը պիտի ընտրի, թե ով իրեն ծառայի։ Թամար Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին տեղեկություններ հաղորդեց, որ նրան էր փոխանցել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: . « «Էրեբունի» հիվանդանոցում գտնվում է միայն Սեդրակ Նազարյանը, որը վիրավորված է կրծքավանդակի աջ մասից։ Նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ Մնացած բոլոր վիրավորները տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց»։
