Ի՞նչը հետ պահեց Պերմյակովին

Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանության գործի քննության ընթացքը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել ու խորացնել կասկածներն առ այն՝ արդյոք ռուսական ռազմաբազայի սպա Վալերի Պեերմյակովն է սպանել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների, թե պարզապես կատարվածի մեղքը փորձում են բարդել նրա վրա: Օգոստոսի 5-ի դատական նիստի ընթացքում դատարանը մերժել է սպանված Ավետիսյանների տանը փորձարարություն անցկացնելու Ավետիսյանների պաշտպանի միջնորդությունը: Գործող կարգի համաձայն՝ փորձարարություն անցկացնելու հարցում վճռորոշը ամբաստանյալ Պերմյակովի ցանկությունն է, եթե նա չցանկանա, ապա փորձարարություն չի անցկացվի: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը միջնորդել է, որ մեղադրյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ փորձարարություն անցկացվի հենց սպանված Ավետիսյանների տանը: Նախ փորձարարություն իրականացնել Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ: Դրա անհրաժեշտությունը նա բացատարել է այն հանգամանքով, որ ռուսական կողմը Պերմյակովի մասնակցությամբ փորձարարությունն անցկացրել էր ռազմաբազայի տարածքում, ոչ թե հանցագործության վայրում: Ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է,սակայն Սաքունցը պնդել է դրա անհրաժեշտությունը, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել: Արթուր Սաքունցը նույն միջնորդության 2-րդ կետով էլ պահանջել է, որպեսզի փորձաքննություն անցկացվի նաև Ավետիսյանների տանն արձակված 28 կրակոցների ձայնի «լսվել- չլսվելու հարցով»: Գործող կարգի համաձայն՝ փորձարարություն անցկացնելու հարցում վճռորոշը հենց Պերմյակովի ցանկությունն է՝ եթե նա չցանկանա, ապա փորձարարություն չի անցկացվի: Տուժողի իրավահաջորդները հարցերի միջոցով փորձեցին պարզել, թե ինչու՞ ռուսական կողմի փորձարարությանը նա համաձայնել է, իսկ հիմա չի համաձայնում: Վերջինս ասաց՝ չի հիշում, չի կարող ու չի ցանկանում.«Չեմ կարող, չեմ ցանկանում»,- եղավ Պերմյակովի պատասխանը: Այս միջնորդությանը տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից ոմանք միացան, ոմանք էլ որոշեցին, որ այն ենթակա է մերժման:Բուռն քննարկումներից հետո մերժվեց նաև կրակոցների լսելիության միջնորդությունը: Իսկզբանե, հիշեցնենք, որ քննարկումների կիզակետում նաեւ այնս հարցերն են, որ Պերմյակովը միայնակ չի գործել, ավելին, որ նա ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, թերեւս այդ պատճառով է նա հետ կանգնեց փորձարարությանը դեպքի վայրում, ինչպես նաեւ վարկածներից մեկի համաձայն էլ սա նախապես պլանավորած հանցագործություն է ու կրակել են խլացուցիչ ունեցող ինքնաձիգով: Գործընթացները կարծես հաստատում են այդ վարկածների ճշմարտացիությունը: Անի Սահակյան

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am