Դավիթաշենի կանգառում վրաերթի զոհը պատմաբան, երաժիշտ Կարո Ժամհարյանն է
Այս գիշեր Դավթաշենում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին զոհ է գնացել պատմաբան, սփյուռքի հայկական գաղթօջախների պատմությամբ զբաղվող երիտասարդ մասնագետ, 30-ամյա Կարո Ժամհարյանը: Այս մասին գրում է Arevelk.am-ը: Նրան փողոցում կանգնած հարվածել է մեքենան, որից հետո հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կարոն միաժամանակ ծայառում էր ՀՀ ոստիկանության N 1031 զորամասում՝ որպես նվագախմբի երաժիշտ: Կ. Ժամհարյանը մասնագիտական հոդվածներով հանդես էր գալիս Հայաստանի և սփյուռքի մամուլում:
