Պայթյուններ Սիրիայում. Զոհերի թվում կա նաև հայ
Երեկ երկու պայթյուններ են որոտացել Սիրիայի Ղամիշլի քաղաքում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 6 մարդ, վիրավորներից մեկը հայ է։ Ինչպես փոխանցում է Գանձասարի թղթակիցը՝ պայթել է ահաբեկիչների կողմից հեծանիվի մեջ տեղադրված ականը: Հաղորդվում է, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Գրանցվել են նյութական մեծ վնասներ:
