«Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են». բժիշկ. aravot.am

Մի  խումբ քաղաքացիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց էին  հավաքվել՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին: Այս մասին գրում է aravot.am-ը։ Շուտով նրանց մոտեցավ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը. «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում: Երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին, այսօր առավոտյան ուղարկել ենք հիվանդասենյակ, եւ իրենց վիճակը բավարար է գնահատվում: Սեդրակ Նազարյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, բայց այսօր իր վիճակն ավելի լավ էր, քան  երեկ: Օրեցօր վիճակի մեջ մենք դրական միտումներ ենք տեսնում, ինքը համապատասխան դեղորայք է ստանում, բժիշկները խնամում են, վերքերը նորմալ ընթացքով լավանում են»: Միքայել Մանուկյանը ասաց, որ դեռեւս շուտ է հետեւանքների մասին խոսելը, բայց վստահություն հայտնեց, որ բուժումը լիարժեք է լինելու եւ որեւէ մեկի մոտ հետեւանք չի լինելու: Քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հաշմանդամություն ունենալու են, Միքայել Մանուկյանը պատասխանեց՝ ոչ, հաշմանդամության խնդիր չի լինելու. «Ուղղակի խնդիրն այն է, որ դեռեւս շուտ է այդ հարցին պատասխանել: Մենք անցել ենք ամենածանր փուլը, եւ փառք աստծո, բարեհաջող ենք անցել: Մնում է արդեն վերականգնողական եւ մնացած փուլերը, որոնք արդեն սկսել ենք կազմակերպել»: Քաղաքացիները մասնավորապես հետաքրքրվում էին Պավլիկ Մանուկյանի իրավիճակով, Միքայել Մանուկյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իր իրավասության տիրույթում չէ: Քաղաքացիներին անհանգստացնում էր, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելու է: Միքայել Մանուկյանը ասաց. «Այո՛, իհարկե՛, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ժամանակ է պետք»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am