Ուշագրավ դեպք. Ինչո՞ւ է երեխան կապտուկներով եկել մանկապարտեզից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երբ առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով... Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է... Դայակը պնդում է, որ պատժել է երեխային ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր... Հարգելիներս, երբ արդարությունը լռում է, չարությունը շատանում է...». սա ֆեյսբուքյան` Nara David անունով օգտատիրոջ գրառումն է, որին զուգահեռ նա հրապարակել է երեխայի կապտուկներով ձեռքի լուսանկարը: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այս մանկապարտեզում այսօր մեզ հնարավորություն չտրվեց զրուցել նշված դայակի ու խմբի դաստիարակի հետ: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, աշխատակիցների զանգից հետո հեռախոսով մեզ փոխանցեց, որ աշխատանքային ժամ է եւ դայակն ու դաստիարակը չեն կարող շեղվելով` անուշադրության մատնելով երեխաներին: Մինչ այդ, նախակրթական այս հաստատության աշխատակիցները վստահեցնում էին, որ վաստակաշատ դայակը կոպիտ չի վերաբերվել երեխայի հետ ու չի վնասել նրան: Պնդում էին, որ վիճաբանությունը ծագել է խմբի երկու սաների միջեւ, ըստ այդմ` ֆեյսբուքյան գրառման հեղինակի որդին հարվածել է իրենից մեկ տարով մեծ մի երեխայի, վերջինս էլ նրան է պատասխանել, ինչի հետեւանքով ձեռքի վրա առաջացել են կապտուկներ: Նշում էին, որ բողոքող ծնողի երեխան ընդամենը մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է թիվ 126 մանկապարտեզ: Այստեղ վստահեցնում էին, թե նախորդ հաստատության դեպքում էլ նույնատիպ խնդիրներ էին առաջացել, եւ այս ծնողը սիրում է աղմուկով հեռանալ: Հիմնավորում էին, որ կոնֆլիկտը նրան հարկավոր է` հաջորդ մանկապարտեզում տեղափոխությունը պատճառաբանելու համար, որպեսզի նաեւ ստիպված չլինի հերթագրել երեխային ու անորոշ ժամանակով սպասել հերթը հասնելուն: Իսկ թե ինչու պետք է ծնողը ցանկանա երեխային անընդհատ մի մանկապարտեզից մյուսը տեղափոխել, մեզ հետ զրուցող աշխատակիցները կարծիք էին հայտնում, որ ընտանիքն ապրում է վարձով: Թիվ 126 մանկապարտեզում մեր այցից ժամեր անց հանդիպում էր նախատեսված ծնողների, վարչական շրջանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Տնօրեն Լենա Լեւոնյանը գտնվում էր արձակուրդում: Հանդիպման ավարտից հետո Երեւանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ դրան մասնակցել են միայն ծնողները, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը եւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչը, իսկ դայակներն ու դաստիարակները ներկա չեն գտնվել, որպեսզի խոսակցությունը լինի անկեղծ ու առանց կաշկանդվելու: Գեւորգյանը նույնպես նշեց, թե ոլորտի պատասխանատուները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզի երկու սաների միջեւ ու որ դայակը միայն փորձել է բաժանել եւ սաստել նրանց: Գեւորգյանի փոխանցմամբ, ծնողներից մեկը հայտարարել է, որ բողոքող ծնողի երեխայի ձեռքի կապտուկներն առաջացրել է իր տղան` նրա թեւից քաշելով եւ որ դայակը դրա հետ կապ չունի: «Բոլոր ծնողները կազմել են արձանագրություն, ստորագրել են, ասել են, որ պատրաստ են ցանկացած տեղում ներկայացնել սա, որովհետեւ իրականությունը սա է: Ընդ որում, տվյալ երեխայի ծնողը թեեւ հրավիրված է եղել, չգիտես ինչու, չի մասնակցել այդ ժողովին, եւ բոլոր ծնողները նաեւ դրանից են վրդովվել, թե ինչու նա, երբ որ նման հարց է առաջ քաշում, ինքը չի ներկայանում»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետը: Ինչ վերաբերում է հարցին` դայակը կարգապահական տույժ կստանա, թե չէ, դա կորոշի վարչական շրջանի ղեկավարը, երբ խնդիրը հանգամանորեն ներկայացվի նրան: Արթուր Գեւորգյանը վստահեցրեց, թե այս մանկապարտեզի վերաբերյալ նախկինում երբեւէ բողոքներ չեն ստացվել: Մեկ այլ ծնող, սակայն, վերոնշյալ գրառման տակ թողած մեկնաբանության մեջ հայտարարել էր, որ նույնատիպ մի դեպք եղել է իր երեխայի հետ, նա էլ կապտուկներով է տուն գնացել, իսկ երբ ինքը դիմել է քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, թե ձեր խնդիրը լուծեք դաստիարակի հետ: Սրան արձագանքելով` Գեւորգյանը պատասխանեց. «Ես այդ գրառումները կարդացել եմ, բայց ձեր թերթի միջոցով կխնդրեմ տվյալ գրառում կատարողին` գալ Երեւանի քաղաքապետարան եւ անձամբ մեկ անգամ եւս փորձել փաստարկված ներկայացնել, որ ինքը ինչ-որ ժամանակ նմանատիպ հարցով դիմել է, որովհետեւ Երեւանի քաղաքապետարան հնչած յուրաքանչյուր ահազանգ, կլինի դա թեժ գծով, կլինի դա քաղաքացու դիմումի տեսքով, ես սա ամենայն պատասխանատվությամբ եւ պաշտոնապես հայտարարում եմ, անմիջապես է ընթացք տրվում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաներին»: Հ.Գ. Նշենք, որ Nara David ֆեյսբուքյան ոչ կեղծ օգտատիրոջը նամակով առաջարկել ենք հարցազրուց տալ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ, սակայն տուժած երեխայի ծնողը դրան չի արձագանքել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am