Կյուրեղյանների մայրը ոստիկանություն չի ներկայացել. armtimes.com
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը երեկոյան ժամը 19:30-ին պետք է ներկայանար ոստիկանության Մաշտոցի բաժին: Այդ մասին նրան տեղեկացրել էին այսօր, երբ բերման էին ենթարկել: Քիչ առաջ տիկին Նվարդը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանություն չի գնացել. «Փաստաբան Տիգրան Եգորյանը զանգեց՝ ասաց, որ քննիչն իրեն ասել է, թե պետք չէ այսօր ներկայանալ՝ իր ծանրաբեռնվածության պատճառով: Այսօր հայտարարվեց, որ ծառայողական քննություն է սկսվել, երեւի էդ առիթով էլ ինձ հանգիստ թողեցին»,- մեր զրույցում հայտնեց տիկին Նվարդը:
