Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 30-ից անազատության մեջ գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանն ազատ է արձակվել։ Այս մասին մեր զրույցում ասաց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը: Եղիշե Պետորսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
