Լեւոն Երանոսյանի եղբոր լիազորությունները կասեցվել են, խիստ տույժի է ենթարկվել Երեւանի ոստիկանապետը
Հուլիսի 29-30-ին Սարի թաղի եւ Խորենացի փողոցներում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների հետ կապված ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ծառայողական քննության արդյունքում կասեցվել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տույժերի են ենթարկվել, որոնց թվում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։
