Րաֆֆին անդրդվելի է

«Ժառանգության» կորուսյալ ղեկավար Րաֆֆի Հովհաննսիայնը կրկին հայտնվել է, քանզի քաղաքական ասպարեզում մնալու նոր հորիզոններ են բացվել,ինչպես եւ գլխատված շարժմանը տեր կանգնելու մեծ, նոր աղոթքի հնարավորություն, որը դարձել է նախորդի ուրացման պատճառ՝ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրաժարականի պահանջի բարձրաձայնում։ Րաֆֆին զորավարի հրաժարականն է պահանջում ու էլի շատ հրաժարականներ։ Հուլիսի 17-ից, «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ շենքը ու համաժողովրդական ալիք բարձրացավ, շատ քաղաքական գործիչների հետ հանրության փնտրտուքների կիզակետում էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը։ Սակայն նա հայտնվել է հիմա՝ հույս ունենալով, որ կպահի ընդվզման այն ալիքը, որը բարձրացրել էին «Սասնա ծռերը»։ Րաֆֆին Րաֆֆի չէր լինի, որ տեր չկանգներ բողոքավոր ժողովրդին ու «բադասխան» չպահանջեր իշխանություններից:Ու սուրբ գործն իրագործելու մողումով նա իր թիմով ասուլիս է հրավիրել ու կոչ է անում ժողովրդին կանգնել հրապարակներում, փողոցներում, բանտերի դիմաց՝ առաջարկելով իրենց լուծումները: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ բոլոր ճակատներով են պայքարելու՝ ներսում ու դրսում պիտի այնպես անեն, որ հայ մարդը սեփական երկրում պաշտպանված լինի, որ ոստիկանը, առանց որեւէ պատճառի իր ծունկերը չջարդի, աչքը չհանի, հետո իրեն ահաբեկիչ կոչի: Նա ասաց, որ եթե սփյուռքը շարունակի «տիտիկ անել» իր կուսակցական կեղծ բաժանումների վրա եւ մաս չկազմի քննադատական հայրենասիրության վրա, ոչ մի բան չի փոխի։ Նա ասաց, որ Սասնա ծռերի ոգին պետք է ունենա իր շարունակությունը բոլոր քաղաքներում. «Եթե նորմալ քաղաքական գործընթացներում չի կարելի հարց լուծել, նոր Սասնա ծռեր կծնվեն: Թող ծաղրեն, բայց իրենք իսկապես հակաահաբեկչական զինվորներ են: Սարի թաղի նկարները ցույց են տալիս, թե ով էր այնտեղ ահաբեկիչը ու ով էր հակաահաբեկիչը՝ անտիտեռորիստը: Ով էր այդ ոստիկաններին ուղարկել այնտեղ: Սա արդեն իմ պահանջը չէ միայն: Եթե ընտրություններով, նորմալ քաղաքական գործընթացներով չկարողանանք հասնել արտահերթ լուծումների, ՀՀ-ում կլինեն նոր Սասնա ծռեր, եւ կլինի յուրաքանչյուրս»: Ամնեզիայով տառապող կամ քաղաքական անմեղսունակության մարմնացում այս գործիչը թվում էր, թե երբեք ջրի երես դուրս չի գա անհաջող պայքարներից ու անփառունակ վախճաններից հետո, բայց Րաֆֆին անդրդվելի է։ Նախագահական ընտրություններից հետո նրա պահանջատիրություն ավարտվեց զորավարի հետ զորեղ աղոթքով ու թվում էր՝ այդ աղոթքի զորեղ ազդեցությունը երբեւէ ջրի երես չէր հանի Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց իրականությունն այն է, որ մեր քրիստոնեա հայրենակցի սիրտը բոլոր ժամանակներում աղոթք է ուզում: Վովա Գասպարյանի հետ աղոթքի զորությունը «Ժառանգության» առաջնորդն այդպես էլ չզգաց, նրա քաղաքական կշիռն օրեցօր փշրանքների է վերածվում ։ Նա իր անհեթեթ քայլերով ֆանտաստիկ արագությամբ մսխեց քաղաքական այն կապիտալը, որը ժողովրդի կողմից ստացել էր նախագահական ընտրություններից հետո։ 540 հազար քվե ստացած նախագահի թեկնածուի հանրահավաքներին մեկ ամիս հետո ամենաշատը մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում։ Հիմա ընտրությունների նախաշեմին Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է սրբագրել սխալները ու ուրանալ զորավարի հետ աղոթքը, պահանջել նրա հրաժարականը, գուցե այս փորձը հաջողի։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am