Ինչպես յուրայինը մեկ օրում դարձավ «ավելորդ»

Գեւորգ Կոստանյանի պաշտոնի ստանձնումն ինչպես աղմկոտ եղավ, այնպես էլ անսպասելի նա հեռացավ պաշտոնից։ 36-ամյա Գևորգ Կոստանյանի թեկնածությանը ԱԺ-ում գրեթե միաձայն քվեարկություն էր գրանցվել, ընդամենը 3 դեմ չորս ընդդիմադիր խմբակցության պարագայում։ Դատախազության համակարգում աշխատանքի ընդամենը եռամյա փորձ ունեցող նորաթուխ դատախազի մասին քաղաքական շրջանակներում կարծիքները դրական էին, ակնկալիքները՝ մեծ։ ԱԺ քաղաքական ուժերից և ոչ մեկն այս թեկնածության հարցում լուրջ առարկություններ չներկայացրեց, և թվում էր, թե նրա նշանակումը տեղի է ունեցավ քաղաքական կոնսենսուսի արդյունքում: Նախկին դատախազի` Աղվան Հովսեփյանի ֆոնին Կոստանյանի թեկնածությունը, ինչ խոսք, թվում էր ավելի նախընտրելի: Նախ, որ ուսյալ երիտասարդ էր, արտերկրում ուսում ստացած եւ միջազգային ատյաններում, մասնավորապես ՄԻԵԴ-ում իշխանության օգտին որոշումներ ապահովված, երիտասարդական ավյունը նաեւ զինդատախազությունում ցուցադրած, բացի դրանից նախորդի հետ համեմատած Կոստանյանը համեմատաբար ավելի համեստ կենսակերպ ունեցող եւ օլիգարխիային չսերտաճած մեկն էր ։ Առաջին լուրջ «հաջողությունը», որը և մեծացրեց նրա նկատմամբ իշխանության վստահությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործը վերջնականապես և իշխանության համար շահեկան տարբերակով փակելն էր՝ այդ հեռուստաընկերությանը լիարժեքորեն եթեր վերադառնալու իրավունքից զրկելը: Այդ ժամանակ և առ այսօր Կոստանյանը Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է: Դրանից հետո զինդատախազի պաշտոնում նրա նշանակումն արդեն կանխորոշում էր, որ Սերժ Սարգսյանը հենց Կոստանյանի է պատրաստում գլխավոր դատախազի պաշտոնի համար: Կոստանյանն էլ իր հերթին էր պատվով հանձնում բոլոր «քննությունները» ու ապացուցում իր հավատարմությունը իշխանություններին։ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսյան փոխհրաձգությունը բախտորոշ դարձավ Կոստանյանի համար։ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ուենցածի տեսագրությունը «հանկարծ» հրապարակվեց` չնայած նախաքննության նյութերի անձեռնմխելիությանը: Կոստանյանն անձամբ շրջանառության մեջ դրեց միջադեպին Խաչատրյանի բացակայության և Բուդաղյանների «հարձակումից» նրա ընտանիքի անդամների «ինքնապաշտպանվելու» վարկածը։ Մյուս կողմից Կոստանյանի առաջխաղացման, համակարգում դիմակայելու ամենամեծ գրավականներից էր նաեւ սառը ինքնավստահությունը եւ հանրության վրա ներազդելու ժեստիկուլացիան, որին ապավինում էր երիտասարդ Կոստանյանը, նա կարող էր ժամեր շարունակ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնում, հաշվետվություն ներյակացնել ինքնավստահ տոնով, ժամերով խոսել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների ու բարեկամների հետ, բայց ոչինչ չասել։ Գլխավոր դատախազի պաշտոնում էլ երիտասարդ Կոստանյանը հիմնականում հավատարիմ մնաց համակարգին՝ մինչեւ անգամ վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունը Ավետիսյանների հետ կատարված ողբերգական միջադեպի օրերին գլխավոր դատախազը Գյումրիում հրապարակայնորեն հայտարարել էր, թե ինքը տղամարդու խոսք է տվել, որ դիմելու է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին: Իսկ երբ անցան օրեր, եւ դատախազը հապաղեց կատարել իր խոստումը, լրատվամիջոցները սկսեցին նվաստացնելու փորձեր անել: Անգամ այդ ամենը հունից չհանեց սառնասիրտ Կոստանյանին, նա ամիսներ շարունակ պատեհ պահին երկար-բարակ հիմնավորումներ էր ներկայացնում, որ ինքն իր գործն արել է։ Այս պարագայում է, որ անհասկանալի է դառնում՝ ինչու է Կոստանյանը հրաժեշտ տալիս համակարգին, կամ համակարգն ինչու է ազատվում Կոստանյանից։ Ազատման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունն առողջական խնդիրներն են, սակայն բայց լավատեղյակները պնդում են չհավատալ այդ վարկածին։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը չներեց Կոստանյանին, քանի որ «Սասնա ծռերի» ապստամբության օրերին նա արձակուրդն է անխռով վայելել երկրից դուրս եւ չի վերադարձել ու կանգնել իշխանության կողքին։ Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am