«Գեւորգ Կոստանյանի հրաժարականի պատճառն այլ է եղել».Գուրգեն Եղիազարյան.տեսանյութ
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին՝ նշեց,որ այն ուղիղ կապ ունի «Սասնա ծռերի» հետ: «Հայաստանում մինչեւ զենքը գլխին չեն դնում, այդ գլուխը չի գնում: Վերջին 10 տարում ո՞վ է դրա համար հրաժարական տվել: Ես լսել եմ, իսկ ես լավ եմ լսում, որ անվտանգությունը տվել է գրություն, որ դա ահաբեկչություն է, բայց դատախազն ասել է, որ չի կարող դա որակել ահաբեկչություն»,-հայտնեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
