Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր երկօրյա պաշտոնական այց կկատարի Իտալիա։ Այդ ուղևորությունը Իրանի նախագահի համար կդառնա առաջինը երկրի վրայից պատժամիջոցների հանումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես այցի նախօրեին հայտնել է Իտալիայի նախագահի գրասենյակը, Սերջո Մատարելլան այսօր ցերեկը կընդունի իր իրանցի գործընկերոջը, որից հետո ծրագրված է երկու պետությունների ղեկավարների շփումը ԶԼՄ-ների հետ։
Երեկոյան Ռուհանին կհանդիպի Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ։ Այցի առաջին օրը Ռուհանին կհանդիպի նաև իտալացի գործարարների հետ։
Երեքշաբթի Իրանի նախագահին Վատիկանում կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Ռուհանին հունվարի 17-ին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Իտալիա այցի ընթացքում իտալացի գործընկերների հետ մտադիր է քննարկել համագործակցությունն ու ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «արդյունաբերությունը, ենթակառուցվածքը, էներգետիկան և գիտությունը»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը