ԵՄ-ն մտահոգված է Իրանում մահապատժի դեպքերով
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել,որ Եվրամիությունը մտահոգված է Իրանում 20 հոգու մահապատժի դեպքով: «ԵՄ-ն կրկին հայտարարում է ցանկացած պարագայում մահապտժի անընդունելիության մասին իր դիրքորոշումը»,- ասված է Բրյուսելից տարածված հաղորդագրությունում: Շեշտվում է նաև, որ մահապատիժը չի կարող ծառայել որևէ հանցանքի զսպիչ ուժ և իր բնույթով հերքում մարդկային արժանապատվության անքակտելիության գաղափարը:
