Արագածոտնի մարզի մի շարք կազմակերպություններում 158 թերություն են հայտնաբերել
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինն այս տարվա առաջին կիսամյակում 17 կազմակերպություններում գնահատման աուդիտ է իրականացրել։ Հայտնաբերվել է 158 թերություն։ Արդյունքում պետբյուջեին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 1 մլն 706 հազար դրամ, որը պետք է վերականգնվի։ Աուդիտի ենթարկված կազմակերպությունների ղեկավարները հաշվետվություններում ներառված շեղումների և բացահայտումների վերաբերյալ բացատրություններ են ներկայացրել։
