Այդ պահը հասունանում է

Ներկայացնում ենք Առավոտ  թերթի խմբագրականից մի հատված. ««Որքանո՞վ է ճիշտ ոչ մի բանի համար պատասխանատվության չկրելը և ոչ մի խնդիր չունենալը։ Չէ՞ որ այդ դեպքում ոչ մարդը, ոչ էլ պետությունը զարգացում չեն ապրում։ Իրական զարգացումը խնդիրները հաղթահարելն է։ Ինձ թվում է՝ մենք ապրում ենք անպատասխանատվությունից դեպի պատասխանատվություն, խնդիրներ չունենալու երազանքներից դեպի խնդիրներ հաղթահարելու ժամանակահատվածում։ Բերեմ մի պարզ օրինակ, պատկերացրեք մի շարքային, ոչ պաշտոնավոր ՀՀԿ-ականի, որը մասնավոր զրույցներում բավականին խիստ բառերով «քլնգում է» իշխանությանը։ Հարցրեք նրան՝ նա պատրա՞ստ է գնալ Ազատության հրապարակ և ցուցադրաբար այրել իր կուսակցական տոմսը։ Ոչ։ Լավ, եթե մոռանանք թատերական ժեստերի մասին, նա պատրա՞ստ է դիմում գրել իր կուսակցական բջիջի ղեկավարին ՝ ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին։ Ոչ։ Լավ, դա էլ մի կողմ դնենք՝ նա պատրա՞ստ է առաջիկա ընտրություններում «չաշխատել» հօգուտ իշխող կուսակցության։ Ոչ։ Չի ուզում խնդիրներ ունենալ։ Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժե նրա «քլնգելը»։ Ահա թե ինչն եմ ես անվանում խորհրդային մտածողության մնացորդ։ Այդ մարդու համար ՀՀԿ-ի տոմսը նույնն է, ինչ որ 40 տարի առաջ ԽՄԿԿ տոմսն էր կամ 90-ականների կեսերին ՀՀՇ տոմսն էր։ Երբ իմ նկարագրած մարդը և նրա նման տասնյակ հազարավոր մարդիկ՝ առանց գոռալու, առանց վառելու, նույնիսկ առանց փողոց դուրս գալու, առավել ևս՝ առանց թուրթվանքով «խաղալու», ցածրաձայն, բայց հստակ կասի «ոչ, էլ չեմ անի», իմացեք, որ «հետխորհրդային» դարաշրջանն ավարտվել է։ Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am