Պավել Մանուկյանի նամակը՝ հացադուլը դադարեցնելու մասին
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը իր ՖԲ էջում հրապարակել է Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ անող Պավել Մանուկյանի նամակի լուսանկարը: Նամակում գրված է . «Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս՝ Ժիրայր Սեֆիլյանի հորդոր պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռերի»՝ ապստամբություն առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես՝ Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը: 04.08.16թ. ստորագրություն, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ »
