Պաշտոնանկությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավականին պերճախոս էին Հերմինե Նաղդալյան
ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրություններին և դրանց նախապատրաստությանը: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԱԾ պաշտոնյաների պաշտոնանկություններին, նա նշեց. «Պաշտոնանկությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավականին պերճախոս էին: Կարծում եմ, որ այն խնդիրը, որ կապված է առողջական վիճակի հետ, դրա վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է պատճառաբանություն»:
