Հայաստանում այլևս ոչ մի բախում չպիտի լինի. Աշոտ Մանուչարյան
Հայաստանում այլևս ոչ մի կրակոց չպետք է հնչի: Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր այս հրապարակում նորից մեր հանդիպման օրն է և բացարձակապես կարևոր չէ` տասը մարդ, թե տասը միլիոն մարդ է, այստեղ խոսում է հայ ժողովուրդը»,-ասաց Մանուչարյանը: Նա դեմ էր հարթակում ելույթ ունեցող երիտասարդների այն կարծիքին, թե պետք է երթով գնալ պետական կառույցների դուռը: Մանուչարյանն ասաց, որ որևէ մեկի դուռը գնալ պետք չէ և դռնից դուռ ընկնելը խնդիրներին լուծում չի տալիս։ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Հայաստանում այլևս ոչ մի բախում չպիտի լինի, և չպիտի հնչի ոչ մի կրակոց:
