«Սասնա ծռերի» անդամը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով հանդիպել կոմպոզիտորների հետ
Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիայից հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր առավոտվանից հացադուլ է հայտարարել և հրաժարվել բուժօգնությունից: «Պատճառն այն է, որ նա հորդորում է, որպեսզի իր հետ հանդիպեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
